Ցուցարար Նաիրա Բադալյանի գործով վարչական դատարանի վճիռը կհրապարկվի վաղը
17:45, May 19, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մայիսի 20-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի ցուցարար Նաիրա Բադալյանի գործով վճիռը:
Հիշեցնենք՝ վերջինս Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ անցած տարվա մարտին կազմակերպված հավաքի մասնակիցներից է: Հավաքի մի շարք մասնակիցներ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ:
Ոստիկանությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել Ն. Բադալյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերով, իսկ նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայց է ներկայացրել: