Փակուղին ստեղծել է իշխանությունը.սահմանն ավելի կնեղանա
10:09, July 19, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուն հաջորդած մեկ տարվա իրադարձություններին, իշխանությունների վարած քաղաքականությանը և հարցին, թե ինչո՞ւ է քաղաքացիական ակտիվությունը մարել վերջին շրջանում:
Նրա խոսքով՝ եթե ՊՊԾ գունդը գրավելու օրերին իշխանությունների կողմից զսպվածություն էր ցուցաբերվում, ապա դրանից մեկ տարի անց իշխանություններն անցել են բացահայտ բիրտ մեթոդների:
Ըստ նրա՝ իշխանությունների խնդիրն էր «Սասնա ծռերի» գործողությունների հետևանով առաջացած ցնցումային իրավիճակը կայունացնել և սահուն կերպով ԱԺ ընտրությունների միջոցով ապահովել իշխանության շարունակակություն:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդհանրապես փոխվեց վերաբերմունքը: Մենք տեսանք, որ անպատժելիության և անապատասխանատվության զգացումն ավելի սրվեց, բոլորի նկատմամբ մեղադրանքները խստացվեցին, որի գագաթնակետը հանդիսացավ հունիսի 28-ի դատարանի շենքում Սասնա ծռերի անդամների նկատմամբ ոստիկանների կողմից գործադրված բռնությունը: Սա պատժիչ գործողություն էր, նման դեպք անգամ ԽՍՀՄ տարիներին կամ որևէ բռնապետական երկրում չի եղել, որ դատարանի շենքում մարդ ծեծեն: Սա նշանակում է, որ իշխանություններն անցել են բոլոր սահմանները և իրենց դեմ արդեն որևէ ուժ չեն տեսնում», ասաց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ հանրային տրամադրություններում ոչին չ չի փոխվել: «Հասարակություն ակտիվ չէ, որովհետև իմ կարծիքով՝ սպասում է այս դատավարության հետ կապված որոշակի գործընթացների: Հանրային դժգոհությունն այսօր էլ առկա է, ուղղակի այդ դժգոհությունը կազմակերպված չէ: Զենքով հարց լուծելու փակուղին Հայաստանում ստեղծել է հենց իշխանությունը՝ զենքի միջոցով իշխանությունը պահելով: Այդ փակուղային իրավիճակի սահմանները շատ ավելի են նեղանալու», ասում է Սաքունցը:
Մանրամասները տեսանյութում