Զենք օգտագործողները հենց պաշտոնյաներից են օրինակ վերցնում․ Իրավապաշտպան
10:15, August 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապահ համակարգի նկատմամբ հանրության անվստահության հիմնական պատճառը, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, այն է, որ այդ համակարգի ներկայացուցիչները քաղաքացիների հանդեպ իրականացնում են «ընտրովի արդարադատություն»:
Հայաստանում գոնե այս տարի զենքով հարց լուծելու, «ռազբորկաներ» անելու գործելաոճի հիմքը դրեց հենց ոստիկանությունը․ Ջրառատ գյուղում փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մտերիմներն իրենց գյուղում ընդդիմադիրների հետ տարաձայնությունները հարթեցին զենքի միջոցով:
Այսօր այս մասին «Ազատության» տաղավարում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» նախաձեռնության համակարգող Դանիել Իոաննիսյանը, արձագանքելով դիտարկմանը, թե Հայաստանում վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների կողմից հրազենի գործադրմամբ հանցագործությունները: Վերջինիս համոզմամբ, Հայաստանում մարդիկ նախընտրում են արդարադատության հասնել զենքի միջոցով:
Նույն հարցի առնչությամբ՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նույնպես այսօր «Ազատության» հյուրն էր, իր հերթին նշեց՝ մարդիկ հենց պաշտոնյաներից են օրինակ վերցնում զենք օգտագործելիս:
Իրավապահ համակարգի նկատմամբ հանրության անվստահության հիմնական պատճառը, ըստ Սաքունցի, այն է, որ այդ համակարգի ներկայացուցիչները քաղաքացիների հանդեպ իրականացնում են «ընտրովի արդարադատություն», և այդ համատեքստում, ոստիկան-քաղաքացի վեճերում քաղաքացին, որպես կանոն, մեղավորի, իսկ ոստիկանը՝ տուժողի կարգավիճակում է հայտնվում:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ