Պերմյակովին հանձնելու պահանջով ստորագրահավաք Վանաձորում
17:27, January 20, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունքՔաղաքացիական նախաձեռնող խմբի երիտասարդները հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով Վանաձորում իրականացնում են ստորագրահավաք:
Ստորագրահավաքի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազից պահանջում են պաշտոնական գրությամբ դիմել ՌԴ գլխավոր դատախազին Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով և պաշտոնական գրությունը հրապարակել, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության նախաքննությունը և դատաքննությունը իրականացնել առավելագույն հրապարակային և թափանցիկ
Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու, նրա կալանքը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կրելու և քննչական մարմինների կողմից նրա նկատմամբ քննչական գործողությունները անխափան իրականացնելու պահանջի ներքո, ինչպես նշում են քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամները, 3 ժամվա ընթացքում ստորագրել է ավելի քան 300 մարդ: Երիտասարդները նաև նշեցին, որ շատ մարդիկ, ովքեր ստորագրում են պահանջի ներքո պատրաստակամություն են հայտնում մասնակցելու ցույցերի և իրենց միասնությունն են հայտնում գյումրեցիների և երևանցիների պահանջին:
Ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ ակցիան ոչ թե հակառուսական է, այլ նրանք հանդես են գալիս հստակ պահանջով, որն ուղղված է ՀՀ Կառավարությանը: