«Լոռու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության գնահատականը» քննարկում
18:44, February 20, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ փետրվարի 20-ին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Լոռու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության գնահատականը» թեմայով մարզային քննարկում, որը համատեղ կազմակերպել էին «Մեդիա կենտրոնը» և Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Քննարկմանը մասնակցեցին տարբեր ոլորտների ներկայացուցիրներ, այդ թվում՝ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության և Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության` տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժինների ներկայացուցիչները, Վանաձորի քաղաքապետարանի քարտուղարության և տեղեկատվության աշխատակազմի բաժնի ներկայացուցիչը, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ներկայացուցիչը և «Ասպարեզ» լրագրողական ակումբի Վանաձորի գրասենյակի համակարգողը:
Քննարկումն ամբողջությամբ հեռարձակվել է ուղիղ եթերով օնլայն և ամբողջական ձայնագրությունը կարելի է դիտել հետևյալ հղումով՝ youtube.com
Քննարկման թեմաների և արդյունքների մասին մանրամասն կներկայացնենք հաջորդ հոդվածում: