“Թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում: Հիմնական թերությունների վերհանումը և բարեփոխումների անհրաժեշտությունը” թեմայով քննարկում
13:54, February 20, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Թմրամիջոցներ գործածողներՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու “Թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում: Հիմնական թերությունների վերհանումը և բարեփոխումների անհրաժեշտությունը” թեմայով քննարկմանը:
Քննարկմանը հրավիրված են իրավասու պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բանախոսներն են՝
Արթուր Սաքունց | ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ |
Դավիթ Ամիրյան | Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանծրագրերի գծով փոխտնօրեն |
Սուրեն Նազինյան | Փորձագետ |
Միջոցառումը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 13:00-ին, Կոնգրես Հյուրանոցի Բոլլ Ռում սրահում (հասցեն՝ ք. Երևան, Իտալիայի 1):
Միջոցառումն իրականացվում է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո» ծրագրի շրջանակներում՝ Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Կից կարող եք տեսնել քննարկման օրակարգը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 322 4 22 68 հեռախոսահամարով կամ գրել communication@hcav.am էլ փոստին:
Կոնտակտային անձ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հասարակայնության հետ կապերի մասնագետ Նարինե Եգանյան