«Հղիության արհեստական ընդհատումը՝ որպես կնոջ հիմնարար իրավունք». քննարկում Վանաձորում
15:38, March 20, 2018 | Հայտարարություններ2018 թ. մարտի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում (հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 53) կազմակերպում է հանդիպում իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որի ընթացքում քննարկվելու է «Հղիության արհեստական ընդհատման/աբորտի իրավունքը՝ որպես կնոջ հիմնարար իրավունք և ընտրություն» թեման:
2016թ. օգոստոսին ՀՀ Կառավարության կողմից մի շարք օրենսդրական փոփոխություններ իրականացվեցին հղիության արհեստական ընդհատման իրավունքի կարգավորման հետ, որոնք խոչընդոտում են կնոջ հղիության արհեստական ընդհատման իրավունքի իրացումը և ոտնահարում կնոջ վերարտադրողական իրավունքները:
Հանդիպման նպատակն է իրավապաշտպան համայնքին ծանոթացնել առկա իրավիճակին, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատման միջազգային փորձին:
Հանդիպման ժամանակ կքննարկվի նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման իրավիճակը ՀՀ-ում կանանց իրավունքների կոնտեքստում, և այն առանձնահատկությունները, որոնք կարևոր է, որ շեշտադրեն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման ջատագովությամբ զբաղվող մասնագետները:
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 28-ը գրանցվել՝ զանգահարելով 095-49-19-96 հեռախոսահամարին, կոնտակտային անձ՝ Անուշ Պողոսյան:
Հանդիպման օրակարգը՝ ԱՅՍՏԵՂ