Քաղաքացիական հասարակության կազմակերպություների կարողությունների զարգացման ծրագիր
11:15, April 20, 2016 | Համատեղ, ՀայտարարություններՍտեփանավանի երիտասարդական կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Համաշխարհային անկախ երիտասարդական միավորումը հրավիրում են մասնակցելու Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացման ծրագրին: Ծրագիրն իրականացվոււմ է «Քաղաքացիական հասարակություն. երկխոսություն հանուն առաջընթացի» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝
– Կազմակերպական կարողությունների զարգացման դասընթաց, տևողությունը՝ երեք օր, 2016թ. մայիսի 6-8-ը
– Ծրագրի կառավարման դասընթաց, տևողությունը՝ երեք օր, 2016թ. մայիսի 27-29-ը
Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպական և ծրագրի կառավարման կարողությունները:
Ծրագրի խնդիրներն են՝
– մասնակիցներին տրամադրել տեսական գիտելիքներ կազմակերպական կարողությունների և ծրագրերի կառավարման վերաբերյալ,
– զարգացնել մասնակիցների՝ կազմակերպական կարողություններին և ծրագրերի կառավարմանն առնչվող կարողությունները և հմտությունները,
– մասնակիցներին տրամադրել կազմակերպական կարողությունների զարգացման և ծրագրերի կառավարման գործիքներ,
– ստեղծել ձեռք բերված գիտելիքները և հմտությունները գործնականում կիրառելու հնարավորություններ դասընթացների միջև տրվող գործնական առաջադրանքների միջոցով,
– խթանել ՔՀԿ-ների ներկայացուցիչների միջև ցանցերի ստեղծումը և համագործակցությունը:
Դասընթացների միջև ընկած ժամանակահատվածում մասնակիցներին կտրվեն դասընթացների թեմաների վերաբերյալ գործնական առաջադրանքներ:
Ծրագրի անցկացման վայրի մասին տեղեկատվություն կտրամադրվի ընտրված մասնակիցներին:
Ծրագրին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների այն ներկայացուցիչները, ովքեր ունեն ՔՀԿ ոլորտում աշխատանքի և դասընթացների թեմաներին առնչվող նվազագույն փորձ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ ապրիլի 28-ը, ժամը 23:59-ը:
Ծրագրի մասնակցության հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ