Կկայանա մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով առաջին դատական նիստը
22:28, December 20, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում տեղի կունենա 2015 թվականի հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած չորս տարեկան Կարինե Հովհաննիսյանի գործով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Մանրամասն տես այստեղ