21 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
00:00, June 14, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունքՍահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում սպանություններով, հրկիզումներով, բռնությամբ, ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում, 2008 թվականի հունիսի 13-ի դրությամբ նախնական կալանքի տակ է գտվում 24 մեղադրյալ, ևս 12 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:
Հունիսի 13-ի դրությամբ՝ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված հիմքերով, որոնց թվում են գործում զղջալը, իրադրության փոփոխությունը, ապացույցների անբավարարությունը, 21 մեղադրյալի, նրանց թվում Սուրեն Սուրենյանցի, Երջանիկ Աբգարյանի, Լեւոն Դավթյանի, Նորայր Նորիկյանի եւ այլոց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը եւ նրանց մասով կարճվել քրեական գործի վարույթը:
Դատարան է ուղարկվել 70 քրեական գործ՝ 80 անձի վերաբերյալ, որոնցից 29 գործով՝ 32 անձի վերաբերյալ կայացվել է դատավճիռ, այդ թվում 11 անձ դատապարտվել է ազատազրկման՝ 1-5 տարի ժամկետով, 21 անձի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան, եւս 2 մեղադրյալ արդարացվել է:
Եւս 13 քրեական գործ՝ 13 անձի վերաբերյալ անջատվել են առանձին վարույթներ եւ ուղարկվել ըստ քննչական ենթակայության կամ ըստ ընդդատության՝ դատարաններ:
Աղբյուրը՝ http://www.genproc.am/main/am/50/4497/