Սերժ Սարգսյանի ուղերձը՝ լրագրողական համայնքին. «Աշխատելու է ԿԳԲ-ական մեթոդներով»
17:58, July 21, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱԱԾ աշխատակցին մամլո խոսնակ նշանակելու Սերժ Սարգսյանի քայլը իրավապաշտպան Արթուր Սաքունցը համարում է հատուկ ուղերձ հանրությանը, մասնավորապես լրագրողական համայնքին: «Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը ոչ համարժեք որոշում է կայացրել՝ ԱԱԾ աշխատակցին նշանակելով մամլո խոսնակ: Սա ուղերձ է՝ ուղղված լրագրողական համայնքին, թե ինչ մեթոդներով է աշխատելու հանրության հետ: Այսինքն, աշխատելու է ԿԳԲ -ական մեթոդներով: Այսինքն, իր հետ հնարավոր է աշխատել, միայն «վերբովկա» լինելուց հետո: Դա միանշանակ է, որովհետեւ, ըստ էության, ինքն արդեն նման մոտեցում է ցույց տվել»,- ասաց Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ ըստ լրագրող Հրայր Մանուկյանի, ՀՀ նախագահի մամլո նոր խոսնակը ԱԱԾ այն նույն աշխատակիցն էր, որը անցած տարի փորձ էր արել իրեն ներգրավել ԱԱԾ: Հրայր Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել դատախազությանը, բայց դատախազությունը մերժել էր: Պարոն Սաքունցը հիշեցրեց, որ դատախազությունը հիմքեր չուներ մերժելու լրագրողի հաղորդումը. «Հարց էր բարձրացրել, որ իր կամքին հակառակ փորձել են իրեն «վերբովկա» անել»:
Աղբյուրը՝ aravot.am