Կլոր-սեղան/Դասընթաց Առողջության իրավունք Միջազգային չափանիշները և դրանց կիրառումը ներպետական մակարդակում
18:04, July 21, 2014 | Համատեղ, ՀայտարարություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակը Իրավաբանների ընկերակցություն կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է կլոր սեղան- դասընթաց ՀՀ-ում Առողջության իրավունքի պաշտպանության հնարավորությունների հնարավոր զարգացումները բացահայտելու նպատակով:
Քննարկման ընթացքում Իրավաբանների ընկերակցություն կազմակերպության իրավաբանները, որոնք աշխատում են ՄԱԿ-ի Առողջության իրավունքի հատուկ զեկուցողի ենթակայության ներքո, կներկայացնեն առողջության իրավունքի միջազգային չափորոշիչները և Համաշխարհային առողջության և մարդու իրավունքների տվյալների բազան:
Քննարկումը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ից 16:00-ն, ՀԿ կենտրոնում՝ Գ. Նժդեհի 9/2ա, 2-րդ հարկ:
Օրակարգը կարող եք տեսնել ներբեռնելով կից փաստաթուղթը:
Քննարկմանը մասնակցելու համար կարող եք կապ հաստատել Անահիտ Չիլինգարյանի հետ՝ 0322 4 22 68 հեռախոսահամարով և achilingaryan@hcav.am էլ.հասցեով, կամ կարող եք գրանցվել առցանց: