Մարդու իրավունքների այգի
18:27, July 21, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ-ին «Փարոս» հիմնադրամը իրականացրեց ֆոնդահայթայթում եւ նախաձեռնեց այգու խաղահրապարակի հատվածի շինարարական աշխատանքները եւ խաղահրապարակում երեխաների համար նախատեսված կարուսելների ձեռքբերումն ու տեղադրումը:
2015 թ-ի հուլիսի 14-ին Խաղահրապարակի աշխատանքներում ներգրավվեցին ԱՄՆ-ից ժամանած ավելի քան 20 կամավորներ, որոնք ամբողջ օրվա ընթացքում իրականացրեցին շինարարական աշխատանքները:
Հույս ունենք, որ այս նախաձեռնությունը խթան կհանդիսանա այգու մյուս հատվածների իրագործման համար:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դեռեւս 2011 թ-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կամավոր Քեթլին Լեսթինայի (ԱՄՆ խաղաղության կորպուսի համայնքային զարգացման ոլորտի կամավոր) հետ միասին նախաձեռնեց Մարդու իրավունքների այգու հիմնադրման աշխատանքները:
Մարդու իրավունքների այգու մասին մանրամասն կարող եք կարդալ՝ Մարդու իրավունքների այգի