Գյուղապետարանի աշխատակիցները սադրում են անկուսակցական թեկնածուի հետ հանդիպման մասնակիցներին (Տեսանյութ)
15:57, September 21, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել քաղաքացիներից, համաձայն որի՝ Լոռու մարզի Շահումյան գյուղի գյուղապետի անկուսակցական թեկնածու Վահե Արարատյանի՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ գյուղապետարանի ավագ մասնագետ Լևոն Դալլաքյանը, փոխգյուղապետ Հրայր Սոսյանը և տնտեսվար Աշոտ Մխիթարյանը գնացել և փորձել են սադրել հանդիպման մասնակիցներին:
Հավելենք, որ ներկայիս գյուղապետ Էդիկ Մանուկյանը առաջիկա ընտրություններում առաջադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում
Խախտումների մասին կարող եք ահազանգել նաև Դուք՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը: