Ազատություն Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին և մյուս քաղբանտարկյալներին
15:15, September 21, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ20-րդ դարում Անկախ պետության հռչակմամբ այդ տարածքի բնակիչները հայտնում են քաղաքակիրթ աշխարհին, որ այլևս հանդես են գալու որպես պատասխանատու քաղաքացիներ, որոնք ունակ են կայացնելու քաղաքակիրթ աշխարհին բնորոշ արժանապատիվ և օրինական որոշումներ:
Անկախ պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ նրա բնական, մարդկային, մշակույթային ռեսուրսներն օգտագործվում են որևէ խմբի կողմից հանուն իր շահերի:
Եվ նման պետությունը վեր է ածվում այդ խմբի կալվածքի, իսկ այդ կալվածքում բնակվողները դառնում են հպատակներ:
Առայժմ չենք կարողացել Հայաստանի Հանրապետությունը դարձնել Անկախ պետություն:
Հաջողություն եմ մաղթում այդ գործում բոլորին, ովքեր չեն հաշտվում հպատակ լինելուն և ձգտում են դառնալ, ապրել և մնալ քաղաքացի:
Ազատություն Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին և մյուս քաղբանտարկյալներին: