Փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշման դեմ բողոքի քննությունը՝ այսօր
10:19, November 21, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ոստիկանություն, Սասնա ԾռերՏեղեկացնում ենք, որ 2016 թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի բողոքը՝ փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու հիմքով հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննչական մարմնի որոշման դեմ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո՝ 2016 թ. հուլիսի 17-ի առավոտյան, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հասմիկ Էվոյանը բերման է ենթարկվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին և այնտեղ պահվել շուրջ 18 ժամ: Նրա իրավունքների պաշտպանության նպատակով բաժին ժամանած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանին, Անի Չատինյանին և Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցին թույլ չեն տվել մուտք գործել բաժին՝ իրավական օգնություն ցուցաբերելու:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչ Ա. Ժամկոչյանի 2016 թ. օգոստոսի 4-ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը բողոքարկվել է նախ վերադասության, ապա մերժում ստանալուց հետո՝ դատական կարգով:
Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ