Մաշտոցի պողոտայի ցուցարարի գործով կհետազոտվի պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութը
17:50, November 21, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը:
Հիշեցնենք՝ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:
Այս դատական նիստին կհետազոտվի պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութը: