Արթուր Սաքունց. Խորհրդարանը երկրում չի ունենա իրական իշխանություն
10:05, February 21, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻշխանությունները պետք է հանրային քննարկումներ անցկացնեին հասարակությանն անհանգստացնող առանձին օրինագծերի շուրջ։ Փետրվարի 20-ին «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ սա տեղի չի ունենում, քանի որ, ըստ էության, իշխանությունների մոտ այդ ցանկությունը բացակայում է: Դրա հետ մեկտեղ, նա նկատեց, որ, ըստ էության, խորհրդարանը երկրում չի ունենա իրական իշխանություն, քանի որ հանրապետության բոլոր ուժային կառույցները ենթարկվելու են ոչ թե խորհրդարանին, այլ վարչապետին: