Ցուցարար Ն. Բադալյանը պատասխանատվության չի ենթարկվի. Ոստիկանության հայցը մերժվեց
15:07, May 21, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն2017 թ. մայիսի 20-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ս. Հովակիմյանի, հրապարակվեց ցուցարար Նաիրա Բադալյանի գործով վճիռը:
Հրապարակված վճռով դատարանը մերժեց Ն. Բադալյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերով պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ ոստիկանության հայցը:
Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու՝ Ն. Բադալյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի հակընդդեմ հայցը ևս մերժվեց:
Այդպիսով՝ հիմնավորվել է, որ Ն. Բադալյանը հակահասարակական վարքագիծ չի դրսևորել:
Հիշեցնենք՝ Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ անցած տարվա մարտին կազմակերպված հավաքի մասնակիցներից է: Հավաքի մի շարք մասնակիցներ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ: