«Մարդիկ ընտանիքներով շարունակում են հեռանալ. այս վիճակը միջուկային պայթյունի հետևանքներին է նմանվում․․․»
14:22, July 21, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄարդիկ ընտանիքներով շարունակում են հեռանալ Հայաստանի Հանրապետությունից․․․․
Եվ ոչ մի հակափաստարկ, համոզելու խոսք չես կարող ասել։
Ես որպես մարդ մարդաթափվում եմ։ Մեր ազատության սահմանները նեղանում են ոչ միայն որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունների սահմանափակմամբ, ոչ միայն աշխատանքի, գործունեության իրականացման տարածքի սահմանափակման հետևանքով, այլև մարդաթափման հետևանքով․․.
Այս վիճակը միջուկային պայթյունի հետևանքներին է նմանվում․․․
Սա լաց չի, սա ողբ չի, սա ահազանգ է․․․․