Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը վերացնելու պահանջով հայցի քննությունը կշարունակվի
18:53, February 22, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներՏեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Հովհաննես Մոսյանի առողջական վիճակի մասին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը վերացնելու վերաբերյալ հայցադիմումի քննությունը:
Հայցադիմումի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի արձանագրությամբ Հովհաննես Մոսյանին ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանի 5-րդ հոդվածի գ կետի առաջին սյունակի պահանջի հիման վրա տրամադրվել է 10 ամիս ժամկետով տարկետում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, մինչդեռ հայցվորի հիվանդության առկայության պայմաններում պետք է կիրառվեին հիշյալ հրամանի այլ հոդվածի դրույթներ:
Հիշեցնենք, որ 2016 թ. օգոստոսի 18-ին նշանակված էր վճռի հրապարակման օր, սակայն Դատարանը հայտարարեց դատաքննությունը վերսկսելու մասին: