ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի վարչական համակարգողի թափուր հաստիքի համար
15:18, April 22, 2015 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, Հայտարարություններ
Հայտեր չեն ընդունվում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի վարչական համակարգողի թափուր հաստիքի համար:
Կազմակերպություն՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Պաշտոնի անվանում՝ Վարչական համակարգող
Վայրը՝ ք. Վանաձոր
Սկիզբը՝ մայիս 15, 2015թ.
Տևողություն՝ մայիսի 2015թ.-դեկտեմբեր 2015թ. (պայմանագրային ժամկետի երկարացման հնարավորությամբ)
Պաշտոնի նպատակը՝ ապահովել կազմակերպության վարչական աշխատանքների արդյունավետ իրականացումը:
Պաշտոնի նկարագրություն (հիմնական պարտականություններ)`
Մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում
- Նպաստել անձնակազմի կառավարման ձեռնարկի կիրարկմանը/վերանայմանը/ներքին կանոնակարգի կիրարկմանը
- Ապահովել անձնակազմի անձնական գործերի տվյալների բազայի ստեղծման և վարման գործընթացը
- Հետևել աշխատանքային օրենսդրության փոփոխություններին և ապահովել դրանց կիրարկումը
- Մարդկային ռեսուրսների գծով փաստաթղթերի կազմում՝ իրավական ակտերի, աշխատանքային պայմանագրերի նախագծերի, պայմանագրային տվյալների բազայի վարում, աշխատակազմի հաշվառման տեղեկագրերի պատրաստում
- Աջակցել մարդկային ռեսուրսների կանխատեսման/ներգրավման/գնահատման և զարգացման գործընթացներին
- Կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացման ուղղված առաջարկություններ կատարել կազմակերպության ղեկավարին և համակարգողներին
- Ապահովել վարչական աշխատակազմի համակարգման և կատարողականի վերահսկման գործընթացները
- Համակարգել կամավորների ներգրավման և վերապատրաստման գործընթացը
Նյութական ռեսուրսների կառավարման բնագավառում
- Կազմակերպությանը մատուցվող արտաքին ծառայությունների ձեռքբերման և գրասենյակային պարագաների ձեռքբերման կազմակերպում
- Ծառայություն մատուցող կառույցների հետ բանակցում և համաձայնությունների ձեռքբերում, պայմանագրերի նախագծերի պատրաստում և կատարողականի վերահսկում, հաշվետվությունների պատրաստում
- Կազմակերպության գանձապահական ֆունկցիայի իրականացում, կանխիկ գործարքների դրամարկղի վարում
Թվարկված աշխատանքային պարտականությունները սպառիչ չեն և կարող են ընդգրկել այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն թվարկված աշխատանքային պարտականությունների կատարման համար:
Մինչև աշխատանքի անցնելը նախատեսվում է մեկ ամիս տևողությամբ փորձաշրջան:
Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն կառավարման կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ գրասենյակի կառավարման ոլորտում
- Հասարակական ոլորտում աշխատանքային փորձը և ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացությունը առավելություն է
- Հայերեն և անգլերեն (գրավոր և բանավոր) լեզուների գերազանց իմացություն
- Համակարգչային հմտություններ
Դիմելու ընթացակարգ՝
Առաջին փուլ. խնդրում ենք հետաքրքրության դեպքում ուղարկել հետաքրքրության նամակ և հայերեն լեզվով ինքնակենսագրական: Նամակը և ինքնակենսագրականը ներկայացնել էլէկտրոնային փոստով՝ PDF ֆորմատով, ուղարկելով hr@hcav.am հասցեով կամ դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59):
Երկրորդ փուլ. հարցազրույց կանցկացվի ընտրված թեկնածուների հետ:
Աշխատավարձը՝ պայմանագրային (կախված փորձից և նախկին աշխատավարձային պատմությունից)
Հայտարարության օրը՝ 22 ապրիլի 2015թ.
Դիմելու վերջնաժամկետ՝ 01 մայիսի 2015թ.
Կազմակերպության մասին՝
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը որպես հասարակական կազմակերպություն գրանցվել է 2001 թվականին և վերագրանցվել է 2005 թվականին: Կազմակերպության առաքելությունն է՝ ազգային և տարածաշրջանային մակարդակներում քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունն ու խթանումը, խաղաղասիրական ու իրավապաշտպանական գործունեության հզորացումը: Այս առաքելությանը հասնելու համար կազմակերպությունը գործունեություն է իրականացնում հետևյալ ոլորտներում՝
- մարդու իրավունքների պաշտպանություն
- քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության նպատակով շահերի պաշտպանության միջոցառումներ
- խաղաղասիրություն
- մոնիթորինգ