Հայկ Կյուրեղյանին չեն մոռացել
19:17, July 22, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հետեւում է անցյալ տարի Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների դատավարության անդրանիկ նիստի ժամանակ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակած եւ առ այսօր ազատազրկման մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի դատավարությանը:
Այս մասին azatamart.am-ի հետ զրույցում տեղեկացրեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա հայտնեց, որ իրենք հավաքում են Հայկ Կյուրեղյանի դատավարական իրավունքներին վերաբերող խախտումներ, որոնք կզետեղեն իրենց զեկույցներում:
Իրավապաշտպանն ասաց , որ Հայկ Կյուրեղյանի իրավունքների խախտումների մասին իրազեկելու են նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
Թ.Հ.
Աղբյուրը՝ azatamart.am