Գայանե Առուստամյանի գործով հերթական դատական նիստը
17:41, September 22, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Գայանե ԱռուստամյանՏեղեկացնում ենք, որ 2016 թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Առուստամյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի կողմից ներկայացված միջնորդությանը ՀՀ Ոստիկանության ներկայացուցչին ծանոթանալու հնարավորություն տալու հիմքով: