«Հեղինե Պետրոսյանը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի» գործով դատական նիստ
18:19, October 22, 2015Տեղեկացնում ենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա «Հեղինե Պետրոսյանը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի» գործով դատական նիստ :
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը մերժել էր Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Ա. Զալյանի բողոքը: Վերջիններս Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: