Վերաքննիչը մերժել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հովհաննես Ղազարյանի պաշտպանի բողոքը
15:33, October 22, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա ԾռերՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հովհաննես Ղազարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. սեպտեմբերի 23-ի որոշման դեմ ներկայացված Հովհաննես Ղազարյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Ղազարյանի փաստաբան Անի Չատինյանը. «Դատարան միջնորդություն էր ներկայացվել վերացնել Հովհաննես Ղազարյանի նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոցը կամ 1 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակել վերջինիս: Դատարանը մերժեց բողոքը»:
Հիշեցնենք, որ Հովհաննես Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: