«Այդ դեպքում կլինի պատերազմ, այլ մեթոդներով կկեղծեն». Ա. Սաքունց
22:20, December 22, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիտարկումներ է անում, թե ինչպիսի դժվարությունների միջով են անցնում դիտորդները, երբ չկա քաղաքական կամք՝ ընտրակեղծիքներից զերծ պահելու համար հանրաքվեն:
Ընտրակեղծարարներին պատժելու ոչ մի գործիք չի կիրառվում, բացահայտման, կանխարգելման գործընթացը մնում է քաղաքացու՝ դիտորդի, ուսերին:
Սաքունցը հետաքրքիր զուգահեռ անցկացրեց Ճանապարհային ոստիկանության գործելաոճի և հանրաքվեի գործընթացը վերահսկող ոստիկանների վարքագծի մեջ: Ինչու որևէ վարորդ, երբ խախտում է անում ճանապարհին, ոստիկանությունը ջանասիրաբար բացահայտում է և պատժում, տուգանում, բայց ընտրակեղծիքների դեմ նույն ջանասիրությամբ չեն պայքարում: Սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակը՝ Սերժ Սարսգյանը ոչ մի անգամ հայտարարարությամբ հանդես չեկավ, որ զրո հանդուրժողականություն է ցուցաբերվելու ընտրակեղծարարների նկատմամբ:
Այն հարցին, եթե լինի չորս հազար կամ վեց հազար դիտորդ ընտրատեղամասերում և ծածկվի ողջ դաշտը, հնարավո՞ր է արդյոք զերծ մնալ ընտրակեղծիքներից և ունենալ ազատ ընտրություն, իրավապաշտպանը նկատեց, որ այդ դեպքում կլինի պատերազմ, այլ մեթոդներով կկեղծեն, և միևնույն է՝ կունենանք այն իրավիճակը, որ «կան ընտրկեղծիքներ, սակայն այդ ընտրակեղծիքները էական ազդեցություն չեն կարող ունենալ ընտրության արդյունքների վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուրը՝ lragir.am