«Սեֆիլյանն այն եզակի մարդկանցից է, որ պատերազմի բովով անցնելուց հետո, չի բարոյազրկվել». Արթուր Սաքունց
18:45, March 22, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ժիրայր Սեֆիլյանն այն եզակի մարդկանցից է, որ ղարաբաղյան պատերազմի բովով անցնելուց հետո, չի բարոյազրկվել, այսինքն՝ չի մտել կոռուպցիոն սխեմաների մեջ, ռազմական կենսագրությունը չի օգտագործել անձնական հարստության և կեցության խնդիրները լուծելու համար: Իշխանությունն այդպես էլ չկարողացավ նրան իր համախոհը դարձնել: Բռնապետական իշխանության համար վտանգ է ներկայացնում այն անձը, որի վարքագիծը հնարավոր չէ վերահսկել»,- «Ազատության» եթերում հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք՝ դատարանի մարտի 20-ի վճռով, Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:
Սաքունցի խոսքով՝ Սեֆիլյանի գործն իրավական պետության ոչնչացմանն ուղղված հերթական քայլն էր. «Սա կոչվում է քաղաքական հաշվեհարդար: Համոզված եմ, որ Սեֆիլյանին ազատազրկելու ժամկետը որոշված էր ի սկզբանե, երբ նրան ձերբակալեցին: Սերժ Սարգսյանը հրահանգը տվել էր, իրավապահներն էլ ձևակերպումներ էին հորինել, որն իրականության հետ կապ չուներ»,- հավելեց նա: