ՀՀ ՊՆ կարծիքը «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ զինված ուժերում» 2013 թ. զեկույցի վերաբերյալ
17:42, October 23, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից 2014 թ. մասյիսի 26-ին հրապարակվել է «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ» 2013 թ-ի զեկույցը, որը ներկայացնում է 2013 թ-ի ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանության արդյունքում բացահայտված խնդիրները, զինված ուժերից վաղաժամկետ ազատվող սպաների իրավական աջակցության ընթացքում բացահայտված խնդիրները, մահացության դեպքերի նկարագրությունը և համեմատական վիճակագրությունը 2010-2013 թթ. ժամանակահատվածում, զինված ուժերում մահացության դեպքերով քրեական գործերի նախաքննության և դատաքննության ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաեւ զինվորական ծառայության և զորակոչի վերաբերյալ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և նրանցով պայմանավորված խնդիրները:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը զեկույցում ներկայացված խնդիրների շուրջ ներկայացրել է իր կարծիքը, որը ներկայացվում է այստեղ: