24 ժամում 2 մահվան դեպք, որոնք հնարավոր չէ միանգամից ընկալել
08:05, August 1, 2013 | Հայտարարություններ, Սեփական | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԵրեկ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր տարածել բանակում մահացած զինծառայողի վերաբերյալ: Քանի որ նույն օրը բանակում զինծառայողների մահվան 2 դեպքի մասին էր հայտնի դարձել, և երկրորդ դեպքի մասին մամուլի հաղորդագրություններ տարածվել են այն ընթացքում, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն արդեն գտնվել են զինծառայողի տանը, այդ իսկ պատճառով ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ թյուրիմացությամբ Մանուչար Մանուչարյանի անվան փոխարեն նշվել է Արման Մուրադյանի անունը:
Արդեն առավոտյան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը զրուցել է Մանուչարի հարազատներից մեկի հետ, ով հայտնել է, որ դիակը դեռևս չի տեղափոխվել Վանաձոր: Բացի այդ, հարազատներին հայտնի են դարձել դեպքի մասին որոշ հանգամանքներ, մասնավորապես այն, որ Մանուչարի ծոծրակի վրա հայնտաբերվել է գնդակի 3 հետք:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցում է զինծառայողների ընտանիքների ներողամտությունը հաղորդագրության մեջ տեղ գտած թյուրիմացության համար: