ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի
00:05, February 24, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին:
Դատարան ներկայացրած հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է պարտավորեցնել ՀՀ վարչապետին տրամադրելու 2015 թ. հունիսի 29-ի տեղեկատվության հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը, մասնավորապես՝ տրամադրել 1992-2015թթ. ընթացքում ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց տվյալները՝ ըստ տարիների: