Մեղադրողը դատարանին անհայտ պատճառներով չէր ներկայացել. Լիա Միսակյանի մահվան գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
10:44, February 24, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք2017 թ. փետրվարի 21-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, շարունակվեց երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործի քննությունը՝ ըստ մեղադրանքի Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դատական նիստին ներկա էին ամբաստանյալներ Լ. Վարդանյանը և Զ. Այվազյանը, ամբաստանյալ Լ. Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, գործով տուժող Լիա Միսակյանի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Մեղադրողը դատարանին անհայտ պատճառներով չէր ներկայացել նիստին, ամբաստանյալ Զ. Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանն էլ դիմումով խնդրել էր հետաձգել նիստը՝ մեկ այլ գործով նույն ժամին նշանակված դատական նիստի պատճառով:
Դատարանը նշեց, որ մեղադրողի բացակայության պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել և կրկին հետաձգեց այն` նշանակելով 2017 թ. մարտի 15-ին՝ ժամը 17:00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տուժող կողմի բողոքի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելուց հետո գործը լրացուցիչ պատժի նշանակման մասով ուղարկվել էր ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, սակայն դեռևս որևէ դատական նիստ չի կայացել, քանի որ գործով մեղաադրողը և պաշտպանները չեն ապահովում պատշաճ ներկայություն դատական նիստերին: