«ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՀՔԾ և ՀՀ դատախազության գործունեության ոլորտում առկա իրավական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով կլոր սեղան-քննարկում
10:40, March 30, 2015 | Հայտարարություններ, Սեփական | ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն2013-2014 թթ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը` որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է եղել զարգացնել վերահսկողության մեխանիզմներ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ դատախազության նկատմամբ՝ որպես ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման երաշխիք:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ դատախազության գործունեությունը կարգավորող օրենսդրության վերլուծություն, ինչպես նաև դատական նիստերի փորձնական մշտադիտարկում ընդհանուր կարգով դատական քննության նիստի ընթացքում մեղադրողի վարքագիծը ուսումնասիրելու նպատակով:
Վերոնշյալ վերլուծությունների և մշտադիտարկման արդյունքում վերհանված խնդիրների ներկայացման և քննարկման նպատակով 2015 թ. ապրիլի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպվում է «ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատախազության գործունեության ոլորտում առկա իրավական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով կլոր սեղան-քննարկում:
Քննարկումը տեղի կունենա Երևանում՝ 2015 թ. ապրիլի 1-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն, Կոնգրես հյուրանոցի Combined սրահում:
Առավել մանրամասն տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք կապ հաստատել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանի հետ՝ 0322 42268 հեռախոսահմարով կամ գրելով achilingaryan@hcav.am էլ. հասցեին:
Քննարկման օրակարգը կարող եք ներբեռնել այստեղ:
Քննարկմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել նաև առցանց: