Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ևս միացավ
17:16, June 24, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՔաղբանտարկյալներՌազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ևս միացավ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությանը:
Ստորև ներկայացնում ենք ՌԱՀՀԿ մամուլի հաղորդագրությունը.
Մամուլի հաղորդագրություն
ՌԱՀՀԿ-ն միանում է Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կոչին
24 հունիսի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) միանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի երեկ տարածած կոչին, որով դատապարտվում է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժ.Սեֆիլյանի հանդեպ իրականացվող հետապնդումը եւ ապօրինի ազատազրկումը՝ այն ճանաչելով որպես քաղաքական հետապնդում, իսկ Ժիրայր Սեֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ:
Մեր ձայնը միացնելով ՀՔԱ վանաձորյան գրասենյակի եւ նրա հայտարարությանը միացած շուրջ երեքուկես տասնյակ կազմակերպությունների ձայնին, ՌԱՀՀԿ-ն պահանջում է անհապաղ դադարեցնել Ժ.Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումը։
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն