Երևում է ՊՆ-ի տարատեսակ պրոպագանդիստները չափի եւ սահմանի զգացումը կորցրել են
13:59, November 24, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԵրևում է ՊՆ-ի տարատեսակ պրոպագանդիստները չափի եւ սահմանի զգացումը կորցրել են:
Ուրեմն, երբ բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող 18 տարեկան զորակոչիկին ճանաչում եք պիտանի զորակոչին ու տանում եք զինծառայության ու նշանակում մարտական հերթապահության, թքած ունենալով նրա ծնողների զգացմունքների վրա, նորմալ է հա?? Սպասեք նաև այդ մասին մեր հերթական զեկույցին.
Երբ նույն առողջական խնդիր ունեցող զորակոչիկի կողքին զինվորական ծառայությունից ազատում եք պաշտոնատար անձի տղային, ավելին, լիովին առողջ լինելով հիվանդ եք ճանաչում, կամ երբ բոլորի աչքի առաջ տանն է ծառայում, չեք մտածում չէ, ծնողի ապրումների վրա եւ թքած ունեք չէ???
Երբ Ձեր անգրագետ կամ կիսագրագետ, կամ մի քանի անգամ քրեական հանցագործության համար ազատազրկված, կոռմպացված սպայի պատճառով զինվորը խեղվում է, մահանում է, ծնողի ապրումների մասին չեք մտածում չէ???
Սսկվեք ու ձայններդ կտրեք, դեռ փորձում եք ծպտուն հանել??!!!
Չափներդ իմացեք…