Իրավապաշտպանները Վարդգես Գասպարիին քաղաքական հալածյալ են համարում
17:30, February 25, 2016«Մեդիա կենտրոն», փետրվարի 24, 2015 թ.: Իրավապաշտպանները համաձայն չեն քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպրիի կալանավորման վերաբերյալ պաշտոնական տեսակետի հետ: Նրանք համոզված են, որ Գասպարիի կալանավորումն «իրավաչափ և օրինաչափ» չէ, և նա ազատազրկված է քաղաքական հայացքների համար:
Փետրվարի 19-ից անազատության մեջ գտնվող Վարդգես Գասպարին, ըստ պաշտոնական տվյալների, մեղադրվում է ոստիկաններին վիրավորելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Նա հրաժարվում էր ներկայանալ դատարան. ութից նեիստերից չորսին նրան բերման են ենթարկել: Սակայն կալանքի որոշումը կայացվել է ակտիվիստի բացակայությամբ և անորոշ ժակետում: Ըստ արդարադատության նախարարության հայտարարության նա կալանավորվել է, քանի որ չի ենթարկվել ստորագրությամբ քաղաքից չհեռանալու պահանջին:
Այս պարագայում կազուսային իրավիճակ է ստեղծվել, քանի որ Գասպարիին նկատմամբ ներկայացված մեղադրանքի առավելագույն պատժաչափը 3 ամիսն է, սակայն հայտնի չէ, թե որքան կտևի դատավարությունը: «Դատավարությունը կարող է ամիսներ։ Ի՞նչ է, այդ մարդը պետք է միշտ փակի տակ մնա», – ասաց իրավապաշտպան Արման Դանիելյանը:
Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համամիտ չէ պաշտոնական հայտարարության հետ, քանի որ ըստ նրա փաստեր չկան Գասպարիի քաղաքից բացակայելու և խափանման միջոցը խախտելու մասին: «Փաստեր չկան, որ նա խախտել է խափանման միջոցը: Նա առնվազն պետք է Հայաստանից հեռանար, դատաքննության եւ հետաքննության մարմիններից խուսափեր: Չկա այդպիսի փաստ»,- հայտատարեց Հելսինկյան քաղաքացիական ասսամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Մեդիա կենտրոնում» փետրվարի 24-ին Արթուր Սաքունցի, Քաղաքացիական հասարակության ինստիուտ ՀԿ ղեկավար Արման Դանիելյանի և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Իրավական գնահատական Վարդգես Գասպարիի կալանավորմանը» թեմայով:
Անգամ եթե Վարդգես Գասպարիի հայտարարությունները, վստահ է Սաքունցը, որակվեն որպես դատարանի նկատմամբ անհարգելի վերաբերմունք, ապա առավելագույնը նրա նկատմամբ կարող է վարչական պատասխանատվություն կիրառել եւ ուրիշ ոչինչ: «Մարդը չի թաքնվել, սակայն առանց նրա դատարանը խափանման միջոց է քննում: Նա չի գտնվում հետախուզման մեջ: Առնվազան հնարավոր էր ապահովել նրա ներկայությունը դատարանում, որպեսզի նա կարողանար պատշաճ պաշտպանություն իրականացնել», – ասաց նա՝ հավելելով, որ «Գասպարին քաղաքական հալածյալ է»:
«Գասպարիին կալանավորելու որոշումն ակհայտորեն ունի քաղաքական դրդապատճառ: Խնդիր է դրված ըմբոստ քաղաքացուն լռեցնելու: Նա որևէ մեկին չի վնասել, հանցագործ չէ: Քաղաքացուն պատժում են իր կարծիքների և քաղաքացիական գործողությունների համար», – ասաց նա՝ պահանջելով անհապաղ փոխել Գասպարիի խափանման միջոցը և նրան ազատել կալանքից:
Իրավապաշտպան Արման Դանիելյանն իրավիճակը բացատրում է երկու պատճառերով, որոնցից մեկը քաղաքական է, մյուսը՝ օրենսդրական: «Ստեղծվել է այնպիսի քաղաքական միջավայր, որ խնդիրները չեն լուծվում քաղաքական գործընթացների արդյունքնում: Երբ առաջ են գալիս խնդիրներ, դրանք պետք է քննարկվեն, օրինակ՝ խորհրդարանում և լուծումներ տրվեն, որը Հայաստանում չենք տեսնում: Մարիդկ չեն վստանում ոչ քաղաքական, ոչ էլ դատական համակարգին: Ուստի ստեղծվել է պոռթկման միջավայր, ինչից վախենում են իշխանությունները», – ասաց իրավապաշտպանը:
Ըստ նրա առկա է նաև օրենսդրության անհամաչափ կիրառման խնդիր: «Կալանավորված Գևորգ Սաֆարյանի դեպքը շատ լավ ի ցույց դրեց դա: Երբ ոստիկանն է բռնություն կիրառում, նրա նկատամամբ ոչ մի պատիժ չի կիրառվում: Մենք մինչև այժմ չունենք մի դեպք, որ բռնություն կիրառելու համար դատապարտված լինի ոստիկան: Սակայն երբ ոստիկանությունը սադրում է քաշքշուկ ու եթե հանկարծ նույնիսկ ոստիկանին հրում են, քաղաքացուն կարող են դատապարտել մինչեւ 5 տարվա ազատազրկման»,- հայտարարեց Դանիելյանը:
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ևս համոզված է, որ Գասպարին քաղբանտարկյալ է: «Նա իրավական կարգավիճակով քաղբանտարկյալ է: Սա պետք է հստակ ֆիքսել: Նա նաև իրավապաշտպան է, քանի որ հանդես է գալիս հանրային կարևորություն և հնչեղություն ունեցող հարցերի լուծման օգտին, այլ ոչ թե անձնական խնդիրներ հետապնդող պահանջներով», – ասաց Խզմալյանը:
Քննարկման ավարտին իրավապաշտպանները նաև կոչ արեցին Մարդու իրավունքնեի նորընտիր պաշտպան Արման Թաթոյանին «անհապաղ այցելել» Վարդգես Գասպարիին և ուշադրության կենտրոնում պահել նրա գործը:
Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ: