Անհրաժեշտ է ընդունել հակախտրականության մասին օրենք. իրավապաշտպաններ
17:19, February 25, 2016«Մեդիա կենտրոն», փետրվարի 25, 2016 թ.: Մեդիա կենտրոնում երեկ տեղի ունեցավ քննարկում «Բռնություններ սեռական փոքրամասնության ներկայացուցչների նկատմամբ. իրավապահ մարմինների և առողջապահական համակարգի մոտեցումը» թեմայով:
Քննարկմանը մասնակցում էին, Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ի գործադիր տնօրենը Մամիկոն Հովսեփյանը, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան ԱրթուրՄակարյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Սոնա Հարությունյանը:
Քննարկմանը անդրադարձ կատարվեց այս տարվա փետրվարի 15-ին Երևան քաղաքում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ 3 անհայտ անձիք ծեծի էին ենթարկել Մոսկովյան փողոցում զբոսնող ԼԳԲՏ համայանքի ներկայացուցչիների:
«Նրանք 5 հոգով զբոսնելիս են եղել: Հետևից 3 երիտասարդ մոտեցել է և սեռական բնույթի հայոյանքներ տալով, մատնանշելով այդ անձանցից կոնկրետ մեկի սեռական կողմնորոշումը, սկսել է հարվածել նրան: Մյուսները փորձել են միջամտել, բաժանել, սակայն նույնպես ընկել են հարվածների տակ»,-ասաց քննարկման մասնակից Մամիկոն Հովսեփյանը:
Հովսեփյանը նշեց, որ հաջորդ օրը տուժած անձը գնացել է Հերացի 1 հասցեում գտնվող հիվադանոց բուժզննում անցնելու համար, սակայն այնտեղ էլ արժանացել է խտրական վերաբերմունքի:
«Նախ թույլ չեն տվել մեր կազմակերպության աշխատակցին, ով ուղեկցել է տուժողին, ներս մտնի, հետո տուժողին ծաղրանքի են ենթարկել ու նվաստացրել: Ասել են անվճար բուժզննում ես ուզում, արյան անալիզ կարող ես տալ, տեսնենք՝ ինչ շեղումներ ունես, շեղումներդ բուժենք: Ակնհայտ մարդուն փորձել են նվաստացնել»,- ասում է Հովսեփյանը և հավելում, որ ոստիկանությունում համեմատաբար հանգիստ և նորմալ վերաբերմունք է դրսևորվել:
Քննարկման մասնակից Սերգեյ Գաբրիելյանը կարծում է, որ Հայաստանում սերմանվում է խտրական վերաբերմունք խոցելի խմբերի, հատկապես՝ նույնասեռական անձանց հանդեպ:
«Դա բացատրվում է մի քանի հանգամանքով: Որոնցից մեկն է Ռուսաստանի Դաշնությունից վերցված օրենքների վերաձևակերպումը և այնտեղից եկած պրոպագանդան: Երևույթը կշարունակվի այնքան, քանի դեռ ՀՀ-ն չի ընդունի օրենք, որ կդատապարտի խտրականությունը»,- ասաց Գաբրիելյանը:
Նա ընդգծեց, որ խտրականության հարցում մեծ ազդեցություն ունի նաև փաստաբանների դերը, քանի որ վերջերս ATV-ի հեռուստաընկերության եթերում փաստաբաններից մեկն ասել էր, որ նման մարդու ինքը անձամբ կծեծեր:
«Միանշանակ բացասական է այն, ինչ կատարվում է հասարակությունում: ՀՀ-ն վավերացրել է բազմաթիվ միջպետական և տեղական օրենքներ, որոնցով պետք է պաշտպանվի մարդը, բայց երևույթը կշարունակվի այնքան, քանի դեռ ՀՀ-ն չի ընդունի հակախտրականության մասին օրենք: Օրենքը չկա, դատական ատյաններն էլ չեն դատապարտում: Ոչ մի վարույթ չի վերցվում, ՀԿ-ների դատական գործերը մերժվում են»,-նշեց Գաբրիելյանը:
Արթուր Մակարյանն էլ նշում է, որ խտրականության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը կա: ՀԿ-ները, որոնք աջակից են լինում նման իրավունքների խախտմանը, մեծահույս են, որ այդ օրենքի ընդունումը որևէ կերպ կարող է շտկել վիճակը:
«Մենք ունենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, ընդհանուր առմամբ հասարակության դիրքորոշումը հասկանալի է, եթե մենք գնանք խախտված իրավունքները վերականգնենք, ի վերջո գնալու ենք մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ կոմպետենտ վճիռ է կայացնելու և պարտավորեցնելու է ՀՀ-ին ի կատար ածել մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած վճիռը»,-նշում է Մակարյանը
Երևանի Մխիթար Հերացու անվան
«Նախկինում սեռական փոքրամասնությունները ընկալվել են որպես պաթոլոգիա, դասակարգվել են որպես հիվանդություն: Այսօր մարդիկ պետք է կարողանան ընդունել այն, որ արդեն 1973-ից սկսած այն դասակարգումից հանվել է, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում, որ այդ խտրականությունը, ստիգմա հասկացությունը ինչ որ չափով դուրս գա հասարակությունից: Բայց մենք գիտենք, որ հայերի մոտ նաև մտածելակերպի առանձնահատկություններ կան»,-ասում է Հարությունյանը:
Նա ընդգծում է, որ անձամբ բժշկական ասպարեզում բժիշկների կողմից կանխակալ վերաբերմունք չի նկատել սեռական փոքրամասնությունների նկատմամբ:
«Բժիշկները անցնում են բժշկական հոգեբանություն, որի ընթացքում քննարկվում է տարբեր հիվանդությունների հարցում բժշկական դեոնթոլոգիան, որը որևէ տարբերակում չի դնում, թե ով է դիմում բժշկին, այսինքն նրանք ունեն որոշակի մասնագիտական էթիկա որը իրականացնում են»,-նշեց Հարությունյանը՝ հորդորլով մասնավոր դեպքերը չմասսայականացնել:
Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ: