Կարճաղբյուրի գյուղապետը հերքել է իր առնչությունը ցուցարար երեխաներին ծեծելուն
20:32, April 25, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ ապրիլի 25֊ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի գյուղապետի մարդիկ ծեծել են բողոքի գործողություններ իրականացնող երեխաներին, որոնք փակել էին ճանապարհը։
Քիչ առաջ Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը զանգահարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ տեղի ունեցածի հետ ինքը որևէ կապ չունի և Կազմակերպությանը հորդորել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել տեղի ունեցածի վերաբերյալ։