Շանթ Հարությունյանը պատմում է, թե ինչպես են փորձել վերացնել իր որդուն ու նախկին կնոջը
15:06, June 25, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՔաղբանտարկյալներԿենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը քիչ առաջ հայտարարություն ընթերցեց: «2009-ից սկսած ռուսական հատուկ ծառայությունները հատուկ գործողություններ են կատարել իմ դեմ՝ նպատակ ունենալով վարկաբեկել իմ անձը ու ֆիզիկապես ոչնչացնել ինձ ու որդուս:
Ռուսական KGB-ն իր գործակալներ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի օգնությամբ Հայաստանում ձեւավորել են Թուրքիա-Ադրբեջան գաղտնի ծառայությունների գործող գործակալական ցանց… այս գործակալական ցանցը իմ դեմ է փորձել օգտագործել, նաեւ որդուս եւ նախկին կնոջս…բոլոր այն քաղաքացիները, որոնք կփորձեն իրական պայքար մղել հանուն Հայաստանի, պետք է վարկաբեկվեն, ապա ոչնչացվեն»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը:
Նա իր հայտարարության մեջ անդրադարձավ նաեւ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման որոշմանը եւ նկատեց, որ այն խորհրդանիշ է ստալինյան հալածանքների. «Այն նաեւ խորհրդանիշ է Հայաստանում ամենամոտ ապագայում սպասվող քաղաքական հալածանքների՝ ընդդեմ սկզբունքային քաղաքացիների»: Ապա դատավորին դիմեց եւ ասաց, որ դատարանում պետք է փակցնել «Հանուն Ռուսաստանի ֆեդերացիայի» պաստառ եւ հետո շարունակել դատավարությունը: Նաեւ ասաց, որ դատավորի դեմ ոչինչ չունի.« նախկինում եղած կոնֆլիկտից հետո նույնիսկ առաջացել է ձեր նկատմամբ հարգանք»:
Նրա ելույթից հետո բոլորը ծափահարեցին ու բրավո գոռացին: Ամբաստանյալ Ալեք Պողոսյանն էլ միջնորդեց, որ դատական նիստը վարեն Ռուսաստանից ուղարկված դատավորները: «Դուք՝ որպես հայ, կարող է կաշառված լինեք, գործընթացը գնում է ի շահ Ռուսաստանի, միջնորդում եմ, որ դատական գործընթացը անցկացնեն նրանց կողմից ուղարկված դատավորները»,- դատավորին դիմելով՝ ասաց Ալեք Պողոսյանը: Միջնորդությանը միացան նաեւ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները.« Թող ռուսները նստեն այստեղ եւ ներկայացնեն մեղադրանքը»,- ասաց պարոն Հարությունյանը: Դատավորը այս պահին խորհրդակցության սենյակում է՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Աղբյուրը՝ www.aravot.am
Այս մասին նաև՝ www.tert.am, www.tert.am, www.ilur.am, www.azatutyun.am, newsbook.am, news.am, mitk.am, hayeli.am, henaran.am, www.1in.am