Արթուր Սաքունց. Հռոմի Պապին դիմավորողներ, դուք համարժե՞ք եք…
17:32, June 25, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀռոմի Պապը կաթոլիկ եկեղեցու ֆրանցիսկական ուղղության ներկայացուցիչ է։ Այս ուղղության գաղափարախոսության հատկանիշն է սոցիալական արդարության նկատմամբ առանձնահատուկ կարևոր վերաբերմունքը։
Արյդյո՞ք այս գաղափարները տեղ կհասնի իրեն դիմավորողներին, որոնք թաղված են ցուցամոլության, խելքից դուրս ճոխությունների մեջ, դժվար է նույնիսկ ենթադրություն անել, քանի որ հենց իրենք են հանդիսանում սոցիալական անարդարության կրողներն ու իրականացնողները․․․
Սա է, որին այնպես հետևողաբար բացարձակ ուշադրություն չեն դարձնում հայոց երկնակամարում․
Ցավալի է․․
Նույնիսկ այնքան ոչ համարժեք Հայաստանում գոյություն ունեցող այն խնդիրներին, որոնք հենց հանդիսանում են սոցիալական անարդարությունների մի ամողջ փունջ․․․
Հիմա դե ասեք, Հռոմի Պապից միայն Ցեղասպանության մասին խոսքեր ակնկալողներ կամ միայն այդ հարցի վրա ամբողջ հանրային ուշադրությունը սևեռողներ, Դուք համարժեք ե՞ք։
Իրականում այնքան տխուր է ու վատ՝ սովորելու անընդունակության բացառիկ օրինակ․․․․
Դրա համար էլ թաղված ենք անարդարությունների մեջ, որովհետև բացարձակ ՄԻՏՔ-ը զարգացնելու հարստացնելու միտում ու ցանկություն չունենք․․
Ավելի վատ, դառնում եք ՄԻՏՔԸ սպանողների թելադրած խաղի մասնակիցը․․․
Ու ցավոք, Հռոմի Պապի այցը ոչինչ չի տալիս հանրությանը, ԶԼՄ-երին․․․
Խավարը գերադասում եք, Լույսին՝ կմնաք մշտական Խավարի մեջ
Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան էջից։