Շարունակվում են հետապնդումները՝ Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ
18:13, July 25, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԲառացիորեն մի քանի րոպե առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը հասցրեց հայտնել, որ ոստիկանները փնտրում են իրեն և դիմեց իրավական աջակցություն ստանալու հարցով:
Այն հեռախոսահամարը, որով հնարավոր էր կապ հաստատել Սյուզան Սիմոնյանի հետ, ցավոք, այլևս անհասանելի է, և տեղյակ չենք նրա գտնվելու վայրի մասին, որպեսզի հնարավոր լինի ապահովել փաստաբանի կողմից նրան իրավական աջակցության տրամադրումը: