Գևորգ Կոստանյանը ՀՀ քաղաքացիների նկատմամբ պատժիչ գործողությունների հովանավորն է. Սաքունց
18:38, August 25, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց առ այն, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն. Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացնի:
Բռնություն կատարվել է ոչ միայն Արսեն Ավետիսյանի նկատմամբ, այլ նաև` այդ տարածքում հանգստացող ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն, ով կասկածի տակ դրեց նաև Արսեն Ավետիսյանի մարմնական վնասվածքների դատաբժշկական փորձաքննությունը:
«Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անմիջական պատասխանատվություն է կրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնությունը կոծկելու գործում: Այն, ինչ հիմա կատարվեց և այն վարքագիծը, որ գլխավոր դատախազը դրսևորեց Լիսկայի և նրա ընտանիքի անդամների կողմից Բուդաղյան եղբայրների նկատմամբ բռնության ժամանակ, ակնհայտորեն խոսում է, որ ինքը ոչ թե գլխավոր դատախազն է, այլ ՀՀ քաղաքացիների նկատմամբ պատժիչ գործողությունների հովանավորն է և արդարադատությունը պարզապես ոչնչացնողը: Նման կերպ գործը պարտակելը և տեղափոխելը միջանձնային հարթության մեջ, առնվազն անհասկանալի է»,- ասաց նա:
Նշված գործը Սաքունցը համեմատեց ակտիվիստ հայկ Կյուրեղյանի գործի հետ, որի նկատմամբ դատախազության միջնորդել է 14 տարվա ազատազրկում սահմանել:
«Սա ամբողջովին արդարադատության հոգու ոչնչացում է: Մի դեպքում` ակնհայտ բռնություն հանրության նկատմամբ, որի շարժառիթն էր հանդիսանում պարտքը վերադարձնելը, մյուս դեպքում` անհնազանդությունն ու բողոքն էր անարդարության նկատամբ: Իսկ պատժվում է երկրորդը: Այսինքն` Հայաստանի Հանրապետությունում ունենք բողոքի ձայն բարձրացնող քաղաքացու նկատմամբ պատժիչ գործողության և պատժելու տրամաբանության փաստ և ՀՀ քաղաքացու նկատմամբ բռնության հանցագործության կոծկման փաստ»,- նշեց իրավապաշտպանը:
– See more at: http://araratnews.am/gevorg-kostanyaneh-hh-khaghakhacineri-nkatmamb-patzhich-gortcoghuthyunneri-hovanavorn-e-sakhunc/#sthash.dPIX43FB.dpuf