ՀՀ քննչական կոմիտեն կարճել է փաստաբանի նկատմամբ ՀՔԾ-ի հարուցած քրեական գործը
10:32, August 25, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեն կարճել է փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործը:
Գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի՝ Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, 2-րդ մասով՝ Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:
Քրեական գործը դատախազության միջոցով ուղարկվել էր Քննչական կոմիտե։ Օգոստոսի 21-ին ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը դիմել էր՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով միջամտել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ հարուցած քրեական գործի վարույթը կարճելու կապակցությամբ։
Նույն օրը քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ՀՔԾ-ից ստացել են փաստաբանի նկատմամբ հարուցված քրեական գործը եւ Կենտրոն ու Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն համապատասխան որոշումներ:
– See more at: http://www.pastinfo.am/hy/node/76720#sthash.jB759ShE.dpuf