Իշխանությունը ժամանակավոր զոհեր է տալիս, զոհերից մեկն էլ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքն է
10:07, August 25, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕրերս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2013 թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով դատավճիռը, ըստ որի՝ Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվեց Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու համա։ Գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվեց: Մեղադրող դատախազը Արտակ Բուդաղյանի համար 150 հազար դրամ տուգանք էր առաջարկել, դատարանը նշանակեց տուգանք` 120 հազար դրամի չափով:
Արտակ Բուդաղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որևէ հարցի չի պատասխանում։ Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանն էլ ասաց, որ հիմա Ղարաբաղում է և որևէ բանից տեղյակ չէ։
Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի դատարաններում մեզ համար արդեն վաղուց ոչ մի բան անակնկալ չէ։ Նա նշեց, որ վճիռը բողոքարկելու է Վերաքննիչ դատարան։
Ալումյանն ասց, որ Սուրիկ Խաչատրյանի հովանավորների նկատմամբ դատարանն անզոր է արդարադատություն իրականացնել։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ այս ամենը փաստում են՝ պարզ մեխանիզմ է աշխատում. «Սուրիկ Խաչատրյանը իրենց թիմի կարկառուն ներկայացուցիչն է, որը շատ մեծ ծառայություններ է մատուցել քաղաքական իշխանությանը ընտրությունների ժամանակ, ինչպես նաև բիզնես շահերում։
«Իհարկե, հստակ խնդիր է դրված սեփական թիմի անդամի անձեռնմխելիությունն ապահովել, և դատավճռով փորձեցինք դրամական տուգանքի ձևով քրեական պատասխանատվության ենթարկել Արտակ Բուդաղյանին՝ դրանով ըստ էության դիտարկելով Սուրեն Խաչատրյան անձի անմեղությունը և մեղադրելով Արտակ Բուդաղյանին՝ սրանով հերթական անգամ ապացուցեցին, որ արդարադատությունը՝ որպես այդպիսին, ընդամենը Սերժ Սարգսյանի թիմի անդամների անձեռնմխելիության վավերացումն է»,- ասաց Արթուր Սաքունցը։
Մյուս կողմից՝ նրա խոսքով, Տիգրան Խաչատրյանի ձերբակալությունը դեռ ոչինչ չի նշանակում։
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Զաքարյանների դեպքում այլ իրավիճակ է, քանի որ այս դեպքում և՛ Զաքարյաններն են հետամուտ, չհրաժարվեցին իրենց սկզբնական դիրքորոշումից։ Մյուս կողմից էլ, փառք Աստծո, այս դեպքում զոհ չունենք, այստեղ Զաքարյաններն իրենք են վկայություն տալիս, բացի դրանից՝ վկաները շատ են։ Բուդաղյանների դեպքում տուժողը վերացվեց, և Արտակ Բուդաղյանը մեն-մենակ մնաց։
«Սա թիմի համար ամենաանհարմար ժամանակն է, քանի որ ավելի կարևոր խնդիր ունեն լուծելու. դա Սահմանադրությունն է, և այս պահին զոհաբերություն է պետք, բայց, իհարկե, սա ժամանակավոր զոհաբերություն է։ Այդ զոհերից մեկն էլ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքն է»,- ասաց իրավապաշտպանը։
Արթուր Սաքունցը նշեց, որ այնտեղ, որտեղ իշխանության ներկայացուցիչն է ներգրավված, արդարադատություն անհնար է իրականացնել։
http://www.1in.am/1702110.html