Դատարանում պահանջում են ԱԱԾ-ին պարտավորեցնել տեղեկատվություն տրամադրել
10:08, September 25, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր Վարչական դատարանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ԱԱԾ-ի գործով նախնական նիստն էր: Այս տարեսկզբին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին՝ կառավարության 2014թ. փետրվարի 27-ի թիվ 303Ն որոշմամբ հաստատված «Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի շրջանակներում» իրականացված գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: ԱԱԾ-ն մերժել էր կազմակերպության հարցումը՝ հիմնավորելով, թե հարցմանը վերաբերող տեղեկատվությունը պարունակում է ծառայողական գաղտնիք համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ չի կարող տրամադրվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/09/24/612247/
© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից