Զինծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են. սա անընդունելի է. Ա. Սաքունց
15:05, December 25, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«1998թ.-ից մինչև 2017թ.-ի հուլիսի 31-ը կառավարության որոշմամբ տարկետումների և պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ տարկետում տրվել է 1282 քաղաքացու, որոնցից 717-ին են կրթություն ստանալու մասով տարկետում տրամադրել, իսկ 2-րդ տեղում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներն են 351 տեղ. ստացվում է, որ կառավարության այդ որոշման պրակտիկան վերաբերվում է հենց Հայ Առաքելական Եկեղեցուն,այն որ Պնախարարը օրենքի նախագծի ժամանակ հայտնում էր, որ տարկետում տրամադրվելու է՝ առանձնապես տաղանդավոր երեխաներին, տաղանդավոր ուսանողներին, բայց մեզ պրակտիկան ցույց է տալիս, որ այսքան տարիների ընթացքում տաղանդավոր համարվել են միայն Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները:
Ստացվում է, որ 1998 թվականից ի վեր զինվորական ծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են», այսօր «Զորակոչիկների իրավունքների խախտումները 2016-2017 թթ. զորակոչերի ընթացքում» զեկույցի ներկայացման ժամանակ հայտնեց Արթուր Սաքունցը, հավելելով, որ գտնում են, այդ պրակտիկան պետք է վերացնել, քանի որ այդ երևույթը հանդիսանում է, ըստ կրոնական համոզմունքների ակնհայտ խտրական վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ: