Գայանե Առուստամյանի գործով բողոքի քննությունը՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում
23:41, February 23, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Դատարանը, քննության առնելով քննիչի բացակայությամբ բողոքի քննությունը շարունակելու հարցը, գտավ, որ հնարավոր չէ բողոքի քննությունը շարունակել վարույթն իրականացրած Ա. Թադևոսյանի բացակայությամբ: Բողոքի քննությունը հետաձգվեց: