Ցուցարար Հասմիկ Էվոյանի դեմ Ոստիկանության հայցի քննությունը՝ վաղը
18:35, March 26, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 27-ին՝ ժամը 12:40-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Գևորգ Սաֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտին տեղի ունեցած հավաքի մասնակից Հասմիկ Էվոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը հետաձգվեց Ոստիկանության ներկայացուցչին՝ Հասմիկ Էվոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցին ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով: