Ցուցարար Վահրամ Պետրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ Ոստիկանության հայցի քննությունը
18:46, March 26, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 27-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի 2016 թ. մարտի 23-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Վահրամ Պետրոսյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը, որով Ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին:
Հիշեցնենք՝ Վ. Պետրոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայց է ներկայացրել: