Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու գործով ևս մեկ դատական նիստ նշանակվեց
18:08, May 26, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք, Պացիենտների իրավունքներ | Կարինե Հովհաննիսյան2016 թ. մայիսի 25-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատական ճառով հանդես եկավ տուժող Էրիկ Ամիրխանյանի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Վերջինս նաև քաղաքացիական հայց ներկայացրեց՝ ընդդեմ Ա. Պետրոսյանի՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջով, որին ծանոթանալու նպատակով պաշտպանական կողմը միջնորդեց հետաձգել դատական նիստը:
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2016 թ. հունիսի 2-ին՝ ժամը 13:30-ին: